Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ով կշեղվի մեր կենսական պահանջներից՝ ուղարկելու ենք գրողի ծոցը. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Քիչ առաջ Արցախի խորհրդարանը հանդես է եկել հայտարարությամբ, որ հայ ժողովուրդը պետք է համախմբվի Արցախի ճակատագիրը որոշելու համար։ «Ազատության» հրապարակում իր ելույթի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը, հիշեցնելով, որ այդ հայտարարության մեջ ասվում է, որ Հայաատանի լինելիության հարցը կախված է Արցախի ճակատագրից։

«Եկեք այսօր, այս հրապարակում միասնաբար հայտարարենք՝ տեր ենք Արցախին, տեր ենք Հայաստանին, տեր ենք Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- կոչով դիմելով ժողովրդին, ասաց Իշխան Սաղաթելյանը։

Ըստ Սաղաթելյանի՝ այսօրը պատմական օր է, քանի որ ներկանները ապացուցեցին և փակեցին այն խոսակցությունները, թե հայերին չի հետաքրքրում Արցախը, որ մենք պետականություն ունենալու իրավունք չունենք, որ մենք համակերպվել ենք այս իրավիճակի հետ։

«Դուք այսօր վերջնականապես սկիզբ դրեցիք հայ ժողովրդի պարտության էջը փակելուն և վերականգնվելուն»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը և կոչ արեց հրապարակից հայտարարել, որ ցանկացած իշխանություն, ով կշեղվի մեր կենսական պահանջներից՝ ուղարկելու ենք գրողի ծոցը։

Այն քաղաքական ուժը, այն անհատը, այն իշխանությունը, ով կշեղվի այս պահանջներից՝ դրանց դուք՝ մեր ժողովուրդը, ունի լեգիտիմ իրավունք հակազդելու, գետնին տապալելու և երկրի ողնաշարը շտկելու», - ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։