A
A
Հայաստանի կանանց Մ-19 հավաքականը 0։8 հաշվով պարտվեց առաջին խաղում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի կանանց Մ-19 հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին խաղում 0։8 հաշվով պարտվել է Սլովակիայի այդ տարիքային ընտրանուն։
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, սլովակցի ֆուտբոլիստուհիները 47 հարված են կատարել Հայաստանի հավաքականի դարպասին։ Մերոնք պատասխանել են ընդամենը մեկ արվածով։ Ի դեպ, առաջին խաղակեսում մրցակիցը խփել է ընդամենը մեկ, իսկ ահա երկրորդում՝ յոթ գոլ։
Հայաստանի ֆուտբոլի կանանց Մ-19 հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի ապրիլի 8-ին։ Այդ օրը մեր թիմը կմրցի Վրաստանի Մ-19 հավաքականի հետ, որն այսօր հանդիպելու է Անդորայի հետ։