Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ինչ նախատեսել ենք իրականացնել, բավականին լավ է ընթանում․Գնել Սանոսյան (տեսանյութ)

Ինչպես գիտեք փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման գործընթացը մեկնարկել է և շուկայում տեղի ունեցող պրոցեսները, որպեսզի ընթանան այնպես, որ մենք որևէ արտառոց միջադեպեր չունենանք,կամ անկայուն իրավիճակ չլինի, մենք փուլ առ փուլ ենք դա անում՝ այսինքն շուկան միանգամից չի գործարկվում։

 

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի մասին ասաց ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

 

«Ինչ նախատեսել ենք իրականացնել,  բավականին լավ ընթանում է, բավական ակտիվություն կա։Կարևորը ոլորտում առկա  անձինք, ընկերությունները հետաքրքրություն են ցուցաբերում, մարդիկ կրթվում են, ինքնակրթվում են ,կանոններին սկսում են տիրապետել և բավական աշխուժություն կա,ինչը ենթադրել է տալիս, որ այն որպես գործիք կկայանա»,- ասաց նախարար Գնել Սանոսյանը հույս ունենալով, որ այն կնպաստի էներգետիկ ոլորտի զարգացմանը և անվտանգության մեծացմանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։