
A
A
Սիսիանում քայլերթ է անցկացվել քառօրյա պատերազմում զոհված սիսիանցի զինվորների հիշատակին
Սույն թվականի ապրիլի 4-ին Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր քայլերթ՝ Սիսակ Նահապետի անվան հրապարակից դեպի Սիսիանի քաղաքային պանթեոն: Երթի մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին ինչպես Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Սիսիանի համայնքից անմահացած, այնպես էլ Պանթեոնում հանգչող բոլոր քաջորդիների շիրիմներին:
2016 թվականի ապրիլին թշնամու կողմից սանձազերծված լայնամաշտաբ հարձակողական գործողությունները կասեցնելու նպատակով ռազմաճակատ մեկնեցին Սիսիանի քաջերը: Հանուն հզոր և կայուն, անսասան և ազատ հայրենիքի Սիսիանի համայնքից անմահացան Սեդրակ Ասրյանը, Արմեն Բեգլարյանը, Սերգեյ Դանղյանը, Կարո Համբարձումյանը, Մայիս Միրզոյանը, Եղիշե Նիկալյանը, Դավիթ Սարգսյանը, Էդուարդ Ալեքսանյանը, Արմեն Հովհաննիսյանը:
Խոնարհվում ենք անուն առ անուն, խոստանում վառ և լուսավոր պահել յուրաքանչյուրի անունն ու հիշատակը: