Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Սանկցիաները սկսելու են ազդել․ պետք է պատրաստ լինել մեր հայրենակիցների վերադարձին․ Արտակ Մարկոսյան (տեսանյութ)

«Այդքան չզբաղված երիտասարդներ աշխատաշուկայում, դա լուրջ խնդիր է։ Առաջին կոմպոնենտներից մեկը կրթական ոլորտի անկատար լինելն է»։

ՄԱՀՀԻ ասոցացված անդամ, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը «Ա1+»-ի հետ հարցազրույցում անդրադարձավ օրերս ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից ներկայացված թվերին՝ ըստ որի Հայաստանը ոչնչով չզբաղվող երիտասարդների թվով աշխարհում առաջին տեղում է։

Փորձագետի խոսքով՝ կուտակված խնդիրները սկսել են ավելի ցայտուն դրսևորվել։

«Դրա համար մենք այսօրվանից պետք է պատրաստվենք։ Մեր միգրացիոն օրենսդրության քաղաքականությունը պետք է համապատասխանեցնենք ներկա իրավիճակին»,-ասում է Մարկոսյանը։

Խոսելով զորակոչիկների թվի մասին, Արտակ Մարկոսյանն ընդգծում է՝ զորակոչային տարիքի երիտասարդների թվի անկում այլևս չի լինի․ երկիրը ծնունդների ամենափոքր թվի շեմն արդեն անցել է։

Փորձագետը զգուշացնում է ՝պետք է որդեգրել այլ քաղաքականություն։ Ռուսաստանում ապրում է ամենամեծ հայկական սփյուռքը մոտ՝ 1մլն 130․000 հայ ազգաբնակչություն։ Սանկցիաները սկսելու են ազդել․ պետք է պատրաստ լինենք մեր հայրենակիցների վերադարձին։  Նա առաջիկա 30 տարիներին հնարավոր է համարում նաև Հայաստանում էթնիկ կազմի փոփոխություն։

Խոսելով 2022 թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակում սպասվող մարդահամարի մասին, ժողովրդագրագետը նշում է, որ այն պատասխանելու է շատ հարցերին, քանի որ ներկայիս 2 մլն 963 հազար մշտական բնակության թիվը հասկանալի է, որ հնարավոր է չի համապատասխանում իրականությանը։ Վերջին 3-4 տարիներին ակտիվացել է ներքին միգրացիան՝ նշում է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։