Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Հասարակություն

Փաշինյանին չեն վստահում․ 5165 շարժումը խորհրդարանից է պահանջում ճանաչել Արցախի անկախությունը (տեսանյութ)

Այսօր «5165 շարժումը» ակցիա էր իրականացնում Ազգային ժողովի դիմաց՝ պահանջով, որ խորհրդարանը  ճանաչի Արցախի անկախությունը։

«Սա Արցախին ցեղասպանությունից փրկելու պահանջ է։ Թշնամին մաս առ մաս գրավում է Արցախը։ Այս պայմաններում նորմալ իշխանությունն առաջին հերթին պետք է հակահարված տար, թշնամուն դուրս շտպրտեր, ապա՝ Ադրբեջանին ստիպեր գալ կարգավորման դաշտ։ Մեր իշխանությունները չեն անում ոչ մեկը, ոչ՝ մյուսը» , - ԱԺ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է «5165 շարժում» կուսակցության քարտուղար Մենուա Սողոմոնյանը։

Շարժման ղեկավար Կարին Տոնոյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ դե ֆակտո Հայաստանը վաղուց ճանաչել է Արցախը, քանի որ բազմիցս կնքվել են միջպետական պայմանագրեր։

«Սովորաբար նման ակտերն ընդունում են երկրի ղեկավարները, գործադիր մարմինը կամ խորհրդարանը։ Բայց, քանի որ մենք վստահ ենք, որ Նիկոլ Փաշինյանը երբևէ չի պահել մեր ազգային շահը, ազգային շահի օգտին չի գործել, հիմա էլ չենք վստահում իրեն, ուստի մենք դիմում ենք խորհրդարանին և պահանջում ենք ճանաչել Արցախի անկախությունը»,-ասաց Կարին Տոնոյանը։

Շարժման անդամները վերջում Ազգային ժողովում նամակ-պահանջագիր թողեցին։

Մանրամասները տեսանյութում։