Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՃՏՊ
A A
Պաշտոնական Հասարակություն

Արցախում 1 շաբաթում գրանցվել է 17 ՃՏՊ

2022 թվականի մարտի 28-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ՆԳՆ Ոստիկանության ստորաբաժանումները հանրապետության տարծքում շարունակել են ուժեղացված ծառայությունը, դրան զուգահեռ իրականացրել շուրջօրյա համակարգված աշխատանք՝ հանցավորության դեմ պայքարում։

Ոստիկանության ծառայողների շնորհիվ հանրապետության տարածքում անցած շաբաթ վերահսկվել է օպերատիվ իրավիճակը և պահպանվել կայուն հասարակական կարգ ու կանոն։

Տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և պատահարների վերաբերյալ անցած շաբաթ ստացվել է 37 հաղորդագրություն, որից 17-ը հանցագործությունների վերաբերյալ, 16-ն արդեն բացահայտվել է։ Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, բոլորը նյութական վնասով։

Յոթ օրվա ընթացքում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 6 վարորդ, 6-ը եղել է անսթափ վիճակում, 54 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը: Ըստ ոստիկանության օպերատիվ ամփոփագրերի` անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է անձնական ունեցվածքի գողության 2, մարմնական վնասվածք հասցնելու 4, պետական ունեցվածքի գողության 3 դեպքեր։

Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 2 դեպք և նախկինում կատարված 1 հանցագործություն:

Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով և նպատակ ունենալով նախականխել իրավախախտումներն ու հանցագործությունները, օգնել բնակչությանը, ՆԳՆ Ոստիկանության ստորաբաժանումներն իրականացնում են շուրջօրյա ծառայություն։