Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի եւ դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին հարցը։

Ըստ հարցի հարակից զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի՝ նախագիծը ԱՊՀ մասնակից երկրների իրավասու մարմինների համագործակցությունը առավել արդյունավետ դարձնելու մասին է։

Փոփոխությամբ նախատեսվում է ստեղծել տեղեկատվական բազա, որտեղ պետք է լրացվեն համապատասխան տեղեկատվություններ։   

Բազան պետք է օնլայն հասնելի լինի մասնակից բոլոր երկրների իրավասու մարմինների համար։

Օրակարգի երկրորդ հարցը «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միավորված) համակարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին էր։

Հիմնական զեկուցողը ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանն էր։ Ըստ նրա՝ նախագիծը նաև սահմանում է, որ ԱՊՀ անդամ պետությունների ԶՈՒ-երի կապի կառավարումը կանցնի ՌԴ-ով և յուրաքանչյուր պետություն գործ կունենա միայն ՌԴ-ի հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում։