A
A
Ազատամարտիկների կանայք, մայրերն ու քույրերը կառավարության դիմաց ակցիա են անում. Ուղիղ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլյան քառօրյայի օրվա խորհուրդն օգտագործելով` ազատամարտիկների կանայք, մայրերն ու քույրերը հավաքվել են Հանրապետության հրապարակում՝ բողոքի ցույց ցույց անելու նպատակով և հայտարարություն են արել կառավարության առջեւ։
Պատերազմում զոհված տղաների ծնողներն ասում էին, որ չեն թողնելու իրենց որդիների հերոսական կյանքը անտեսվի և օրվա իշխանություններին մեղադրում էին թուրքի հետ հարաբերությունները կարգավորելու համար՝ նշելով, որ ոչ ոք իշխանություններին թույլ չի տվել իրենց ու իրենց որդիների փոխարեն որոշումներ կայացնեն։ «Մենք բոլորս ունենք մեր իրավունքները, որպես ՀՀ քաղաքացիներ՝ մենք դեմ ենք ստորագրածին, մենք դեմ ենք, որ Արցախը դառնա ադրբեջանական»,-ասում էր ակցիայի մասնակիցներից մեկը։
Հիշեցնենք՝ 2016 թվականի ապրիլի 2-ին ադրբեջանական կողմը լայնածավալ պատերազմ սանձազերծեց Արցախում։
Տեսանյութը՝ 24TV-ի