Բացել լրահոսը Փակել լրահոսը
277681453_4987840961296952_8529683073336509412_n
A A
Քաղաքականություն

Փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի և ՀՀ Արդարադատության նախարարության միջև

Երևւանում Շվեդիայի դեսպանատունը հայտնում է․
 
Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտը և ՀՀ Արդարադատության նախարարությունը կազմակերպել էին երկօրյա համաժողով, որի նպատակն էր ամփոփել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող գործողությունների 2020-2022 թթ․ ծրագիրը և սահմանել նոր ծրագրի ուղղությունները։
 
Համաժողովը կազմակերպվել է #Շվեդիայի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում՝ համախմբելու #Հայաստանում տարբեր դերակատարներին, այդ թվում, արդարադատության ոլորտի, ակադեմիայի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ աջակցելու մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումների գործընթացներին:
 
Համաժողովին մասնակցեցին և բացման խոսքով հանդես եկան դեսպան Պատրիկ Սվենսոնը, Արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը, Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի Եվրոպայի գրասենյակի տնօրեն Զուզանա Զալանովան և Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի տնօրեն Մորթեն Կյերումը։
 
Փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի և ՀՀ Արդարադատության նախարարության միջև:
Իր ելույթի ընթացքում դեսպանը վերահաստատեց, որ Շվեդիան հավատարիմ է մարդու իրավունքների խթանման և պաշտպանության համախմբված մոտեցմանը` ներքին և արտաքին քաղաքականության մեջ: