Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ըմբշամարտ
A A
Բիզնես

Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիան սկսում է նոր համագործակցություն Vbet ընկերության հետ


Հայաստանում և աշխարհում սպորտային համագործակցությունների մեծ փորձ ու գործընկերային ցանց
ունեցող Vbet ընկերությունն ըստ կողմերի միջև կնքված պայմանագրի կներկայանա որպես Հայաստանի
պատմության ամենամեծ սպորտային նվաճումները գրանցած ըմբշամարտի ազգային հավաքականի
հովանավորը:

Համագործակցության մաս են կազմում նաև Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի կողմից
կազմակերպվող տեղական մրցաշարերը, որոնց շրջանակում կողմերը կներդնեն իրենց կարողությունները
կազմակերպչական, հեռարձակման և մարքեթինգային ուղղություններով՝ առաջնությունները
երկրպագուներին նոր մակարդակով ներկայացնելու համար:

Համագործակցության մեկնարկը համընկել է Բուդապեշտում Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության հետ, որը կանցնի մարտի 28-ից ապրիլի 3-ը:

Հայաստանը Եվրոպայի առաջնությունում կներկայացնի 14 ըմբիշ: