Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Հայաստան» դաշինքը մերժում է Փաշինյանի հետ փակ քննարկման առաջարկս․ Ռուբինյան (տեսանյութ)

«Հարգելի գործընկերներ, արձանագրում եմ, որ իմ առաջարկը՝ կազմակերպել Ազգայի Ժողովի ղեկավար մարմնի, խորհրդի ֆորմատով փակ քննարկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մեզ բոլորիս հուզող կարևոր թեմայով, մերժված է «Հայաստան» խմբակցության կողմից»,- ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

Մինչ այդ ելույթ էր ունենում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը, ով նշեց, որ նախաձեռնությունները կարևոր են, բայց բոլոր նախաձեռնությունները պետք է լինեն ժամանակին․ «Ռուբեն Ռուբինյանը ինձ հեռախոսազանգով ասել է, որ վարչապետը ցանկանում է գալ և ներկայացնել իրավիճակը, բայց իրականում առաջին հերթին մենք ինքներս պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում։ Մենք առաջարկել ենք, որ ներկայացվեն բոլոր փաստաթղթերը անվտանգության վերաբերյալ, որից հետո «Հայաստան» խմբակցությունը որոշում կկայացնի»։

Մանրամասները՝ տեսանյութում։