Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Տիկին Խամոյան, Ձեզ գործի՞ց ենք կտրել․ Ռուբինյանը բարկացավ, որ չեն գալիս հրատապ հարցի քննարկմանը (տեսանյութ)

«Հա, կան այլ հարցեր, որոնք կարող էին քննարկվել, բայց դուք չեք նախաձեռնել, և տիկի՛ն Խամոյան, Ձեզ գործի՞ց ենք կտրել, դուք զբաղվում էիք անվտանգության հարցերով, մենք ձեզ գործից կտրե՞լ ենք»,-հարց ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի խոսքերին, ըստ որի՝  Հայաստանը պատերազմի վտանգի առջև է կանգնած, և պետք է առավել կարևոր հարցեր քննարկվեն ԱԺ-ում։

Ռուբեն Ռուբինյանը նաև նշեց, որ ՀՀ վարչապետի հետ քննարկման արդյունքում ինքը «Հայաստան» խմբակցությանն առաջարկել է փակ քննարկում կազմակերպել, որին կմասնակցեն և՛ ընդդիմադիր խմբակցության պատգամավորները, և՛ ՀՀ վարչապետը․ «Մի եկեք և ասեք, որ կան հրատապ հարցեր, որ մենք չենք ուզում քննարկենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։