Բացել լրահոսը Փակել լրահոսը
234113
A A
Հասարակություն

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը կալանավորվել է

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը կալանավորվել է։ Տեղեկությունը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

«ԱԻ նախարարի կալանավորման միջնորդությունը բավարարվել է»,- ասաց Օհանջանյանը։

Հիշեցնենք՝ Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել էր երեկ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /3 դրվագ/ (խոշոր չափերով կաշառք ստանալը): Նշենք՝ 2020 թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Ազգային հերոսի» կոչումով։