Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դավիթ Բաբայան
A A
Քաղաքականություն Հասարակություն

Մենք սովորելու եւ հպարտանալու շատ բան ունենք. Բաբայան

Հայկական դիվանագիտությունը, հատկապես նրա արցախյան հատվածը, իսկապես հիմնարար ձեռքբերումներ ունի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջին գրել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
 
«Արդյունավետ #արտաքին #քաղաքականություն վարելու առանցքային բաղադրիչները, իհարկե, արհեստավարժությունն ու հայրենասիրությունն են։ Արհեստավարժությունն ու հայրենասիրությունը կերտվում են համապատասխան դաստիարակությամբ եւ կրթությամբ։ Դա շարունակական, անվերջանալի գործընթաց է: Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի #դիվանագիտության պատմության ուսումնասիրությունը՝ ներառյալ հայրենական, առանցքային իրադարձությունների եւ դերակատարների իմացությունը, նրանցով ու նրանց ձեռքբերումներով հպարտանալն է։ Այստեղ #հայկական դիվանագիտությունը, հատկապես նրա արցախյան հատվածը, իսկապես հիմնարար ձեռքբերումներ ունի։
 
Ձեռքբերումների համար հատկապես կարեւոր էր 13-րդ դարը, որն, իսկապես, ճակատագրական ժամանակաշրջան էր։ Սկսվեցին մոնղոլական նվաճումները՝ արմատապես փոխելով աշխարհի #աշխարհաքաղաքական լանդշաֆտը եւ մարդկության պատմությունը։
 
#Մոնղոլական նվաճումները ավերեցին բազմաթիվ երկրներ, սպանեցին միլիոնավոր մարդիկ։ Նրանց արշավանքներից եւ այստեղ տեղի ունեցող ռազմաքաղաքական մարտերից առավել տուժած շրջաններից էին #Կովկասը, #Միջին եւ #Մերձավոր Արեւելքը։ 
 
Այս դժվարին պայմաններում արցախյան դիվանագիտությունը, առանց չափազանցության, կարողացավ հայ ժողովրդին փրկել սարսափելի ու, գուցե, անդառնալի կորուստներից։ Դա հնարավոր եղավ իրականացնել է հայ ժողովրդի, պետականության եւ դիվանագիտության մեծագույն ներկայացուցիչներից մեկի՝ Խաչենի եւ Առանի իշխան Արցախի թագավոր Հասան-Ջալալի գլխավորությամբ։ Նրա բազմաշերտ քաղաքականության, #Մոնղոլիա/յի մայրաքաղաք Կարակորում այցելությունների, մոնղոլական մեծ խանի հետ հանդիպումների ու բանակցությունների շնորհիվ մոնղոլական արշավանքներից փրկվեց ոչ միայն Արցախը, այլեւ ողջ Արեւելյան Հայաստանը եւ Արեւմտյան #Հայաստան/ի մի մասը։ Ավելին, մոնղոլները սկսեցին օգնել հայերին այլ թշնամիների դեմ պայքարում։
 
Կիլիկիան եւ Արեւմտյան Հայաստանի մյուս հատվածները մոնղոլական արշավանքներից փրկվել է #Կիլիկյա/ն Հայկական Թագավորության թագավոր Հեթում Ա-ն, ով Արցախի իշխանական տոհմի ներկայացուցիչ էր։ Նա նույնպես եղել Մոնղոլական կայսրության մայրաքաղաքում, բանակցել մոնղոլների մեծ խանի հետ։ Ի դեպ, այս հարցում նրան օգնել է հենց Հասան-Ջալալը։
 
Այս ականավոր դիվանագետների եւ պետական այրերի շնորհիվ #Արցախ/ն ու Հայաստանը գոյություն ունեն մինչ օրս։
 
Հիշենք այս մեծ մարդկանց. Մենք սովորելու եւ հպարտանալու շատ բան ունենք»,- գրել է Բաբայանը: