Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս հիվանդ
A A
Հասարակություն

Արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք

Մարտի 31-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք: Կատարվել է 2024 թեստավորում, առողջացել՝ 108 քաղաքացի, մահացել՝ 2 քաղաքացի:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 519 դեպք, որոնցից 409 987-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2243 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8613 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1676:

Ընդհանուր կատարվել է 2 975 223 թեստավորում։