Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես

Բադալյան եղբայրների կողմից տրամադրվել է աջակցություն 60 մլն դրամ Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոնին

Վահե և Վիգեն Բադալյան եղբայրները, հավատարիմ մնալով որդեգրած ռազմավարությանը, շարունակում են բարեգործական գործունեությունն՝ այս անգամ աջակցություն է տրամադրվել Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոնին:

Ուշադրության առանցքում կրկին անգամ վիրավոր զինվորներն ու զինվորական հաշմանդամներն են:

Բադալյանների ընտանիքը տրամադրել է շուրջ 60 մլն ՀՀ դրամ վերականգնողական կենտրոնին: Նվիրատվության շրջանակներում իրականացվելու է Զինվորի տան թողունակության մեծացման ծրագիր: Կենտրոնը գործում է բարեգործական հիմունքներով՝ բացարձակ անվճար  վիրավոր զինվորների, զինհաշմանդամների և զինծառայության հետևանքով առողջական խնդիրներ ձեռք բերած ՀՀ քաղաքացիների համար և մինչ օրս բուժում է ստացել շուրջ 6000 հաշմանդամ:

Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոնը ոչ միայն աջակցում է կարգավորելու առողջական խնդիրներները, այլ մի շարք Կրթական, Սոցիալական և Գյուղատնտեսական ծրագրերի շրջանակում օգնում է զինհաշմանդամներին ստանալ ժամանակակից մասնագիտություն իրենց հարմար պայմաններում՝ լինելով մրցունակ աշխատաշուկայում:

Բադալյան եղբայրները և Ընտանիքին պատկանող ընկերությունների խումբը միշտ հանդես է եկել տարբեր սոցիալական ծրագրերով ի աջակցություն զինծառայողների:

Այս պահին շուրջ 100 զինծառայող մասնագիտական ուսուցում է ստանում և հետագայում աշխատանքով կապահովվի SoftConstruct ընկերությունում: