Արցախի ԱԺ-ն քննարկում է Սահմանադրության փոփոխության հարցը․ ՈւՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի Հանրապետության Աժ-ի այսօրվա օրակարգի հարցերից մեկը ԱՀ Սահմանադրության փոփոխության մասին հարցն է, որը ԱՀ գերագույն դատարանը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող։
Այս մասին այսօր ԱՀ-ի ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը` նշելով,որ ԱԺ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացության է հանգել։
«Դուք գիտեք, որ աշխարհի տարբեր երկրներում սահմանադրությունը տարբեր անուններ ունի, բայց կարծում եմ ամենալավը Հայաստան աշխարհում է՝ Սահմանադրություն՝ դրությունը սահմանում։ Այս պահին դրությունը սահմանում հարաբերական հանգիստ է, և կարող ենք հանգիստ պայմաններում, անկաշկանդ կյանքի կոչել այն օրենքի նախագծերը, որոնք հիմա ես ձեր դատին կներկայացնեմ»,- ասաց ԱՀ ԱԺ նախագահը։
Օրակարգում ընդգրկված են նաև Պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին, ԱՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին, Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին, Հարկադիր կատարման մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին հարցերը։
Վերը նշված հարցերի քննարկումից հետո Արցախի ԱԺ պատգամավորները հանդես կգան հայտարարություններով։
Նիստին ներկա 32 պատգամավորները կողմ քվեարկեցին օրակարգին, որից հետո անցան քննարկմանը։ Մանրամասները՝ տեսանյութում։