Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess evropa (8)
A A
Սպորտ

Շանթ Սարգսյանն անկասելի է շախմատի Եվրոպայի առաջնությունում

Սլովենիայի Բրեժիցե քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում Հայաստանի շախմատիստներից առավել հաջող հանդես է գալիս Շանթ Սարգսյանը: Մեր գրոսմայստերը 3-րդ տուրում հաղթեց լատվիացի Նիկիտա Մեշկովին, վաստակեց 3 միավոր և շարունակում է մնալ առաջատարների խմբում:

Ընթացիկ տուրում հաղթանակներ տարան նաև Հայկ Մարտիրոսյանն ու Արթուր Դավթյանը, իսկ ահա մեր մյուս շախմատիստները՝ Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էմին Օհանյանը, Մանուել Պետրոսյանն ու Մամիկոն Ղարիբյանը, ոչ-ոքի խաղացին իրենց մրցակիցների հետ:

Երեք տուրից հետո աղյուսակը գլխավորում են 7 շախմատիստ, որոնք ունեն 3-ական միավոր: Ապա հաջորդում են 45 շախմատիստ, որոնք առաջատար յոթյակից ետ է մնում կես միավորով: Նրանց թվում են մեր շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը, Արթուր Դավթյանը, Գաբրիել Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը:

Այսօր կկայանան 4-րդ տուրի պարտիաները: Շանթ Սարգսյանը սևերով կմրցի սերբ Վելիմիր Իվիչի հետ: Հայկ Մարտիրոսյանը կխաղա իտալացի Լորենցո Լոդիչիի հետ, Արթուր Դավթյանը` իսպանացի Էդուարդո Իտուրիսագայի հետ, Գաբրիել Սարգսյանը` գերմանացի Դենիս Վագների հետ, Սամվել Տեր-Սահակյանը` ադրբեջանցի Մահամադ Մուրադլիի հետ: