Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan
A A
Սպորտ

Նորվեգիան ընկերական խաղում ջախջախեց Հայաստանին

Հայաստանի ֆուտբոլի հավաքակակը Նորվեգիայի հետ ընկերական խաղում կրեց իր ամենախոշոր հաշվով պարտությունը:  

Օսլոյում կայացած խաղում դաշտի տերերը խփեցին ինը անպատասխան գնդակ: Ջոշուա Քինգը խփեց երեք, Էրլինգ Հալանդն ու Ալեքսանդր Սորլոտը` 2-ական, իսկ Քրիստիան Տորստվեդն ու Մատս Դելին` մեկական գոլ: 

Հայաստանի հավաքականը 17-րդ րոպեից խաղաց 10 ֆուտբոլիստով, քանի որ վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվեց Արման Հովհաննիսյանը: