Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Լենինին դաժե մեկ-մեկ լողացնում էինք»․ Լենինի կանգուն արձանը՝ Արին գյուղում (տեսանյութ)

Նույնիսկ Վայոց ձորում շատ քչերը գիտեն, որ իրենց մարզում՝ Արին գյուղում,  կանգուն է Լենինի արձանը։  Ցեխոտ, անհիշելի ժամանակներից չասֆալտապատված ճանապարհով հասնում ենք Արին գյուղ, որի բարձրադիր մասում  է Սոցիալիստական հեղափոխության առաջնորդի արձանը՝ թիկունքով  դեպի գյուղը։   

Ինչպես պատմեցին Արինի բնակիչները՝  արձանը «մեջքով է» դարձել, երբ  գյուղը  տեղափոխվել է մի քանի կիլոմետր ներքեւ։  Վլադիմիր Իլյիչի արձանը 1947թ-ին տեղադրվել է  դարբասների մոտ՝ դեմքով դեպի արդեն նախկին գյուղը։

Ի դեպ, Լենինի արձանը կանգուն է, բայց բանտարկված։ Մոտենալ անհնար է, քանի որ ցանկապատված է։  Գյուղացիներից մեկն է տարիներ առաջ տարածքը ցանկապատել, բայց արձանին ձեռք չի տվել։

Ասում են՝ մի անգամ գյուղի գինովցած հյուրերը ցանկացել են տապալել Լենինի արձանը, բայց բնակիչները թույլ չեն տվել։

Մանրամասները՝ տեսանյութում