Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+azat borba
A A
Սպորտ

Հայաստանի ևս երկու ըմբիշ կպայքարի եվրոպական մեդալների համար

Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցագորգ մտան Հայաստանի ևս երեք ըմբիշներ։

Աշխարհի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը (61 կգ քաշային կարգ) և Հրայր Ալիխանյանը (74 կգ) հաղթահարելով առաջին փուլի արգելքները, մտան կիսաեզրափակիչ։ Այդպիսով, նրանք կշարունակեն պայքարը մեդալների համար։

92 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը քառորդ եզրափակիչում պարտություն կրեց և դուրս մնաց չեմպիոնական մրցապայքարից։

Հիշեցնենք, որ 70 կգ քաշային Արման Անդրեասյանն այսօր եզրափակիչում կվիճարկի Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանն ու 79 կգ քաշային Արման Ավագյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար։