Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba (8)
A A
Սպորտ

Արման Ավագյանը մտավ փոքր եզրափակիչ․ԵԱ

Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունն այսօր մեկնարկեց սփոփիչ մենամարտերով։

Դրանից մեկում հանդես եկավ մեր 79 կգ քաշային Արման Ավագյանը։ Նա 8։0 հաշվով վստահ հաղթեց բուլղարացի Միրոսլավ Կիրովին և մտավ փոքր եզրափակիչ։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Արման Ավագյանը կմրցի վրացի Վլադիմիր Գամկրելիձեի հետ։

Այսօր բրոնզի համար կպայքարի նաև Մանվել Խնձրցյանը (57 կգ), իսկ ահա 70 կգ Արման Անդրեասյանը եզրափակիչում վրացի Զուրաբի Յակոբիշվիլու հետ կվիճարկի չեմպիոնի կոչումը։