Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess evropa
A A
Սպորտ

Հայաստանի եռյակը շախմատի Եվրոպայի առաջնության առաջատարներից է

Սլովենիայում կայացավ շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության 2-րդ տուրը: Հայաստանի 9 շախմատիստներից հինգը հաջողության հասավ ընթացիկ փուլում: 

 

Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Շանթ Սարգսյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեցին, վաստակեցին 2-ական միավոր և շարունակում են ընթանալ առաջատարների խմբում: Առաջնությունը ոչ-ոքիով մեկնարկած Մանուէլ Պետրոսյանն ու Մամիկոն Ղարիբյանն այս անգամ առավելության հասան իրենց մրցակիցների նկատմամբ և վաստակեցին 1,5-ական միավոր:

 

Նման արդյունք ունեն նաև Հայկ Մարտիրոսյանն ու Արթուր Դավթյանը, որոնք այսօր ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Ռոբերտ Հովհաննիսյանը երկրորդ անգամ հաշտություն կնքեց իր մրցակցի հետ և այժմ ունի 1 միավոր: Հայ շախմատիստներից միակ պարտությունը կրել է միայն միջազգային վարպետ Էմին Օհանյանը:

 

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: