A
A
Արման Անդրեասյանը կպայքարի Եվրոպայի ոսկե մեդալի համար
Աջակցիր «Ա1+»-ինԲուդապեշտում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում կայացան ազատ ոճի ըմբշամարտի կիսաեզրափակիչ առաջին մենամարտերը:
Հայաստանը ներկայացնող 70 կգ քաշային Արման Անդրեասյանը 6:2 հաշվով հաղթեց մոլդովացի Նիկոլայ Գրամեզին և մտավ եզրափակիչ: Նա վաղը վրացի Զուրաբի Իակոբիշվիլու հետ մրցամարտում կվիճարկի աշխարհամասի ոսկե մեդալը:
57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը կիսաեզրափակիչում 0:10 հաշվով պարտվեց հյուսիսմակեդոնացի Վլադիմիր Եգորովին, ուստի նա վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար: