A
A
Լևոն Արոնյանը պարտվեց և ավարտեց ելույթները
Աջակցիր «Ա1+»-ինԼևոն Արոնյանը ավարտեց ելույթները Բեռլինում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան պրիի 3-րդ փուլում:
Խմբային մրցաշարում այսօր կայացած վերջին՝ 6-րդ տուրի պարտիայում, ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի շախմատիստը սևերով պարտվեց ռուսաստանցի Գրիգորի Օպարինին: Այդպիսով, Լևոն Արոնյանը դուրս մնաց հետագա պայքարից, քանի որ նրա մրցակիցը վաստակեց 3,5 միավոր և բարձրացավ առաջին հորիզոնական: Հայ շախմատիստը 3 միավորով բաժանում է 2-3-րդ հորիզոնականները:
Հիշեցնենք, որ Գրան պրիի ընդհանուր հաշվարկով առաջին երկու տեղերը գրաված շախմատիստները կմասնակցեն այս տարի ամռանը Մադրիդում կայանալիք հավակնորդների մրցաշարին: