Իսլամական աշխարհի հետ հարաբերություններում նոր մոտեցում է պետք. արաբագետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Կազմակերպությունը իսլամական մի ակումբ է, որտեղ որևէ մուսուլմանական պետություն փաստացիորեն չի կարող դեմ գնալ իսլամական համերաշխության գաղափարին, վետո կիրառելով կամ դեմ գնալով որոշումների տրամաբանությանը», . ասում է արաբագետ Արաքս Փաշայանը՝ խոսելով Իսլամական համագործակցության կազմակերպության Հայաստանի դեմ ընդունած բանաձևերի մասին։
Նշենք, որ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) երկրների արտգործնախարարների խորհրդի 48-րդ նիստում 4 հակահայկական բանաձեւեր են ընդունվել։ Հաստատվել է «Ադրբեջանի՝ իրեն պատճառված վնասի փոխհատուցում պահանջելու իրավունքը»:
Արաբագետի խոսքով ԻՀԿ կազմակերպության անդամ մուսուլմանական երկրներից շատերը, Հայաստանի հետ ունեն բարեկամական հարաբերություններ՝ ԱՄԷ, Իրան և այլն։
Արաքս Փաշայանը նշում է՝ ԻՀԿ-ի դիրքորոշումը ընդհանուր առմամբ ստվեր է գցում Հայաստանի իմիջին և խոչընդոտելու է դիվանագիտական աշխատանքներում, հատկապես՝ արաբական և իսլամական միջավայրում։
«Մեր հրամայականը պետք է լինի՝ Իսլամական համագործակցության կազմակերպությանը բացատրել, որ սխալ է հիմնվել բացառապես ադրբեջանական տեղեկատվության վրա»,- նկատում է արաբագետը, հավելելով, որ մեր ԱԳՆ-ն պետք է աշխատի այդ երկրների հետ։