Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Քննություն ենք ակնկալում ռուս խաղաղապահների գործողությունների համար․ Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)

«Մի շարք միջազգային գործընկերների պարբերաբար ներկայացնում ենք իրավիճակը Արցախում»․ այս մասին Ազգային Ժողովում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, անդրադառանալով հարցին, թե ինչ է արվում Արցախում ադրբեջանական ագրեսիայի դեմ։

Ըստ նրա, գործողությունները տեղի են ունեցել ռուսական զորախմբի վերահսկողության տակ գտնվող տարածքում և իրենք ակնկալում են համապատասխան քննություն, և ադրբեջանական զորքերը դեռևս չեն վերադարձել իրենց դիրքեր․  «Խնդիրը չի լուծվել և դուք տեսնում եք Ադրբեջանի պաշտոնական հայտարարությունները, որոնք սադրիչ են»։

Հարցին, թե արդյո՞ք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստում քննարկվել է Ազգային Ժողովի մակարդակով Արցախի անկախությունը ճանաչելու հարցը, Արթուր Հովհաննիսյանը հստակ պատասխան չնշեց և ասաց, որ քննարոկւմ են տարբեր հարցեր, որոնք վերաբերվում են Արցախին․ «Մեր որոշումները կայացվում են ներկա իրավիճակից ելնելով և չվնասելու սկզբունքից»։

Մանրամասները՝ տեսանյութում։