Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ես զարմանում եմ այն մարդկանց վրա, որոնք չեն հասկանում, թե ինչ է ադրբեջանական խորամանկությունը․ Ս․ Օհանյան (տեսանյութ)

«Ես զարմանում եմ այն մարդկանց վրա, որոնք չեն հասկանում, թե ինչ է ադրբեջանական խորամանկությունը»․ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Սեյրան Օհանյանը, անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի սադրանքներին Արցախում։

Ըստ «Հայաստան» խմբակցության ղեկավարի , արցախյան ազատամարտի ամբողջ պատմությունն է ցույց տվել, որ բոլոր մարտական ընդհարումներից հետո ադրբեջանցիները խնդրել են կանգնեցնել պատերազմը, այնուհետեւ վերախմբավորվել են եւ նոր սադրանքների են դիմել․

«Այդ առումով, 100 տոկոսով համոզված չլինելով, որ նրանք հետ կքաշվեն, որեւէ այդպիսի քայլի չպետք է գնային: Մանավանդ, որ Փարուխ, Խրամորթ գյուղերը սահմանամերձ բնակավայրեր են»։

Սեյրան Օհանյանը անդրադարձավ նաև Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշնակցային հարաբերություններին և ռուս խաղաղապահների գործունեությանը Արցախում։

Մանրամասները՝ տեսանյութում