Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capture
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց դատարանից․ վճիռը հրապարակվեց (տեսանյութ)

Դատարանը՝ ի դեմս դատավոր Գնել Գասպարյանի, այսօր հրապարակեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վերաբերյալ դատական վճիռը։

Մի քանի հոդվածներով Առուշանյանն արդարացվեց, իսկ որոշ հոդվածներով ճանաչվեց մեղավոր․ նրա նկատմամբ կիրառվեց տուգանք։ Բացի այդ, դատարանի վճռով նա զրկվեց համայնքը ղեկավարելու իրավունքից։

Դատարանը վճռեց Առուշանյանին դատարանից ազատ արձակել․ վճռի հրապարակման ավարտին դահլիճում ներկաները բուռն ծափահարություններ հնչեցին ու գոչեցին՝ «կեցցե դատարանը»։ 

Դուրս գալով դատարանի դահլիճից, Առուշանյանը պատասխանեց լրագրողների հարցերին ու ընդգծեց՝ ինքն իրեն քաղբանտարկյալ չի համարում։