Բացել լրահոսը Փակել լրահոսը
no-dimak-1
A A
Հասարակություն

Վրաստանում չեղարկվում են հակահամաճարակային որոշ կանոնակարգեր

Այսօրվանից՝ մարտի 28-ից Վրաստանում չեղարկվում են հակահամաճարակային որոշ կանոնակարգեր։ Այս մասին մարտի 22-ին տեղի ունեցած միջգերատեսչական խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել էր համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գիորգի Ղիբրաձեն։

Մասնավորապես՝

  • Վերացվում է բացօթյա վայրերում դիմակ կրելու պարտավորությունը
  • Հանվում է տարբեր միջոցառումների (գեղարվեստական, սպորտային, սոցիալական․․․) մասնակից հյուրերի թվի սահմանափակումը
  • Հանրային սննդի օբյեկտներում հաճախորդների թվի սահմանափակումը
  • Առցանց տարբերակով աշխատող քաղաքացիական ծառայողները վերադառնում են աշխատանքի
  • Վրաստանի այն քաղաքացիների համար, ովքեր երկիր են վերադառնում առանց PCR թեստավորման, վերացվում է ինքնամեկուսացումը։

Աղբյուր՝ Aliq.ge