Բացել լրահոսը Փակել լրահոսը
arrested 2
A A
Պաշտոնական Հասարակություն

Սպանության մեղադրանքով 2 հետախուզվողները հայտնաբերվեցին (տեսանյութ)

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 26-ին Տիգրան Մեծի պողոտայի նրբանցքի շենքերից մեկում հայտնաբերվել և Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկվել 24-ամյա Կարեն Տ.-ն և 29-ամյա Հրաչ Մ.-ն, որոնք մարտի 3-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) 2-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցները՝ կալանք:
Կարեն Տ.-ն և  Հրաչ Մ.-ն հանձնվել են Կումայրիի բաժնի ծառայողներին՝ հայտնում են Ոստիկանությունից։