A
A
Երեւանում մեքենան ընկել է ջրանցքը
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 27-ին, ժամը 21:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ մարդատար ավտոմեքենան ընկել է Երևանի Մատիկյան փողոցի մոտակայքում գտնվող ջրանցքը․ կա արգելափակված քաղաքացի:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ «VAZ-2110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Մ. Մ., ծնված 2003 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրանցքը: Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ։