Բացել լրահոսը Փակել լրահոսը
ընտրություններ մատնահետք
A A
Պաշտոնական

Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում անցկացվում է ավագանու ընտրություն

Այսօր Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում անցկացվում է ավագանու ընտրություն՝ համամասնական ընտրակարգով։
Ընտրություններին մասնակցում են «Իմ Հզոր Համայնք» և «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունները։
 
Ընտրությունն անցկացնելու համար կազմավորվել են 28 ընտրական տեղամասեր համայնքի 19 բնակավայրերում:
 
Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 28 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում են 62 տեխնիկական սարքավորումներ:
 
Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել են 2 տեղական հասարակական կազմակերպություններ և <<Անկախ դիտորդ>> հասարակական դաշինքը։ Քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու նպատակով հավատարմագրվել են 6 զանգվածային լրատվության միջոցներ:
 
Քվեարկության մասնակիցների թիվը, այսօր՝ ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում։