Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց և դուրս մնաց առաջնությունից
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը Եվրոպայի պատանեկան առաջնության էլիտ-ռաունդի 2-րդ տուրում այսօր հանդիպեց Անգլիայի այդ տարիքային ընտրանու հետ:
Դաշտի տերերի կարգավիճակով հանդես եկող անգլիացիները յուրաքանչյուր խաղակեսում երկուական գոլ խփեցին և հաղթեցին 4:0 հաշվով: Թիմերը խաղն ավարտեցին 10-ական ֆուտբոլիստով, քանի որ գլխավոր մրցավարը երկրորդ դեղին քարիտի համար սկզբում հեռացրեց Համլետ Մինասյանին, ապա անգլիացի Լիամ Դելապին:
Այդպիսով, Հայաստանի Մ-19 հավաքականը երկրորդ պարտությունը կրեց մրցաշարում և ժամանակից շուտ դուրս մնաց Եվրոպայի առաջնությունից, քանի որ Անգլիայի ընըրանին տարավ 2-րդ հաղթանակը, վաստակեց 6 միավոր և անհասանելի դարձավ մերոնց համար:
Հայաստանի պատանեկան հավաքականն իր վերջին հանդիպումը կանցկացնի մարտի 29-ին: Այդ օրը մերոնք կմրցեն Իռլանդիայի հետ, որն առաջին տուրում 1:3 հաշվով զիջել է Անգլիային: