Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը պարտվեց և կորցրեց առաջատարի դիրքը (տեսանյութ)

Բեռլինում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի 3-րդ փուլի մրցաշարում այսօր կայացան 4-րդ տուրի պարտիաները:

ԱՄՆ-ի դրոշի տակ հանդես եկող հայաստանցի շախմատիստ Լևոն Արոնյանը սևերով հանդիպեց Հիկարու Նակամուրայի հետ, որին հաղթել էր 1-ին տուրում: Այս անգամ հաջողությունն ուղեկցեց ամերիկացի գրոսմայստերին, որը վերջնախաղում անցողիկ զինվոր ստացավ և պարտիայի 50-րդ քայլին իրացրեց այդ առավելությունը:

Լևոն Արոնյանն առաջին պարտությունը կրեց մրցաշարում և վաստակած 2 միավորով այժմ իր խմբում բաժանում է 2-3-րդ տեղերը նույն Հիկարու Նակամուրայի հետ: Առաջին տեղ բարձրացավ ռուսաստանցի Գրիգորի Օպարինը, որը այս տուրում հաղթեց իր հայրենակից Անդրեյ Եսիպենկոյին և վաստակեց 2,5 միավոր:

Վաղը մրցաշարում հանգստյան օր է, իսկ մարտի 27-ին նախատեսված 5-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի Անդրեյ Եսիպենկոյի հետ: