A
A
Հայաստանի հրաձիգները` Եվրոպայի չեմպիոններ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հրաձգության հավաքականը հերթական մեդալները նվաճեց Նորվեգիայի Համար քաղաքում ընթացող գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում:
Երիտասարդների 10մ վազող թիրախ, նորմալ վազք, 30+30 կրակոց վարժությունում մեր հրաձիգ Գոռ Խաչատրյանը վաստակեց 571 միավոր և գրավեց առաջին տեղը` հռչակվելով աշխարհամասի չեմպիոն:
Աղջիկների նույն վարժությունում գերազանց հանդես եկավ Գոհար Հարությունյանը, որը 556 միավորով նույնպես հաղթող ճանաչվեց և արժանացավ ոսկե մեդալի:
Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակից Էլմիրա Կարապետյանն օդամղիչ ատրճանակով 10մ 60 կրակոց վարժությունում գրավեց 9-րդ տեղը` վաստակելով 573 միավոր: