Բացել լրահոսը Փակել լրահոսը
277232428_2136866576469731_130258280333058313_n
A A
Հասարակություն

Երկու հումանիտար միջանցքի համաձայնություն է ձեռք բերվել․ Իրինի Վերեշչուկ

Մարտի 25-ին երկու հումանիտար միջանցքի համաձայնություն է ձեռք բերվել, Մարիուպոլ  և Մելիտոպոլ քաղաքաներից մարդկանց  տարհանելու համար։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ, «ժամանակավոր բռնազավթված» տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը։

 

Պլանավորված է Մարիուպոլ քաղաքից Զապորոժիե այն մարդկանց տարհանումը, ովքեր դուրս են գալու սեփական փոխադրամիջոցներով։ Տեղի կունենա նաև ավտոբուսներով տարհանում Բերդյանսկ քաղաքից․ հայտնել է Վերեշչուկը։

«Հիմա այնտեղ են գտնվում 48 ավտոբուս։ Մենք կանենք մեզանից կախված ամեն ինչ, որպեսզի մարիուպոլցիները այսօր հասնեն Զապորոժյե»,-ասել է Իրինա Վերեշչուկը։

Ուկրաինայի փոխվարչապետի խոսքովю Բերդյանսկ է մեկնելու նաև բենզատար, որի միջոցով մարիուպոլցիները կկարողանան լիցքավորել իրենց փոխադրամիջոցները։

Վերեշչուկի խոսքով՝ հումանիտար բեռները բեռնաթափումից հետո կտեղափոխվեն հավաքատեղի մարդկանց տարհանելու համար։

Տեղեկացնում է Ուկրաինայի կառավարության կայքը։