Բացել լրահոսը Փակել լրահոսը
276100483_376754551123936_1428499355235246454_n
A A
Հասարակություն

Մերժել սոցիալական ցանցերի միջոցով վարկեր տրամադրելու բոլոր առաջարկները․ Արցախի ՆԳՆ ոստիկանություն

Մարտի 24֊ին ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում Մարտակերտի շրջանի բնակիչ Վ.Ա.-ից դիմում է ստացվել, որ սոցիալական ցանցի միջոցով «Վարկեր նույնիսկ սև ցուցակում» անվամբ գրանցված օգտատիրոջ հետ ձեռք է բերել 1.200.000 ՀՀ դրամ գումարի վարկային գործարք կատարելու պայմանավորվածություն և վարկի ձևակերպման համար Վ.Ա.-ից պահանջվել է տերմինալի միջոցով բուքմեյքերական ընկերության խաղային հաշվին փոխանցել 68.000 ՀՀ դրամ գումար։Հայտնում է ԱՀ ՆԳՆ Ոստիկանությունը։
 
Նշված եղանակով գումարները փոխանցելուց հետո հափշտակվել է անհայտ անձի կողմից, ինչի արդյունքում վերջինիս պատճառվել է զգալի չափերի հասնող գույքային վնաս։
 
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը:
 
Ձեռնարկվում են համապատասխան քայլեր նման հանցագործությունների բացահայտման և ապագայում դրանք բացառելու ուղղությամբ:
 
Անհրաժեշտ ենք համարում, կրկին դիմել բոլոր քաղաքացիներին.
 
Չտրվել խաբկանքներին, ցուցաբերել զգոնություն և մերժել սոցիալական ցանցերի միջոցով վարկեր տրամադրելու բոլոր առաջարկները, անհապաղ դիմել տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն կամ ոստիկանության մոտակա բաժին: