Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Չգիտեմ, ճիշտ արեցի, որ մնացի այստեղ, թե պետք էր դուրս գալ »․ Նիկոլաևի հայ բնակչուհի (տեսանյութ)

«Հուսամ, որ մեզ շատ չեն ռմբակոծի, բայց մենք պատրաստ ենք ամեն ինչի։ Չգիտեմ, ճիշտ արեցի, որ մնացի ստեղ, թե պետք էր դուրս գալ» «А1+»-ի հետ հարցազրույցում պատմեց Ուկրաինայի Նիկոլաև քաղաքի հայ բնակչուհի Ժաննա Հովհաննիսյանը։ Նշենք, որ Նիկոլաև քաղաքում թեժ մարտեր են ընթանում։ Օրեր առաջ հարձակում է կատարվել հիվանդանոցի և հյուրանոցի վրա։  

Ժաննա Հովհաննիսյանի խոսքով՝ հրթիռային հարձակումների ժամանակ զոհեր են լինում նաև խաղաղ բնակչության շրջանում, որոնց մեջ կան հայեր։

«Այսօր օրը սկսվեց հանգիստ։ Սիրենա շատ չէր հնչում։ Երկու օր առաջ սիրենան հնչեց 5 անգամ։ Ամեն անգամ դու հոգնում ես ապաստարան իջնելուց»,-ասում է Ժաննա Հովհաննիսյանը,  ով նաև Ուկրաինայում հայերի միության մամուլի քարտուղարն է։

Նրա խոսքով՝ Մարիուպոլում իսկական դժոխք է։ «Մարդիկ երեք շաբաթ է՝ նստած են առանց գազ, առանց լույս, առանց ջուր, առանց հաց։ Ուրախ եմ,  որ հիմա հումանիտար միջանցք է բացվել։ Իմ ծանոթների մեջ կան շատ հայեր,  որոնք զոհվել են։ Նրանց թվում 2 հայ աղջիկ»,-ասում է Ժաննա Հովհաննիսյանը։