Միրզոյանը՝ ստացած ազդակների մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի առաջարկներում Հայաստանի համար անընդունելի ոչինչ չկա, այլ բան, որ դրանք ամբողջովին չէին հասցեագրում բանակցությունների ողջ օրակարգը։
Նման պատասխան տվեց այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը իշխանական պատգամավոր Արուսյակ Ջուլլհակյանի հարցին՝ արդյո՞ք Հայաստանը ստացել է արձագանք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու դիմումին ի պատասխան։
«ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրներից ինձ տեղեկացրել են, որ այդ առաջարկները փոխանցվել են պաշտոնական Բաքվին»,- պարզաբանեց նախարար Միրզոյանը՝ հավելելով, որ Բաքվից առայժմ պատասխան չունենք։
Հիշեցնենք՝ Ադրբեջանը հայկական կողմին խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ հինգ առաջակություն էր ներկայացրել, որը փորձագիտական շրջանակները ոչ հայանպաստ են համարում։
Մանրամասները՝ տեսանյութում։