Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Տիկին Մկրտչյան, իշխանազավթ խմբակը վռնդվել է Հայաստանում 2018թ․-ին, անվերադարձ․ Ռուբինյան (տեսանյութ)

Տիկին Մկրտչյան, իշխանազավթ խմբակը վռնդվել է Հայաստանում 2018 թվականին, անվերադարձ։

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսպես արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի երկարաշունչ ելույթին, որը քիչ էր հիշեցնում հարց։

Ընդդիմադիր պատգամավորն առանձնացրել էր մի քանի կետեր, որոնք օրվա իշխանությունները շրջանառել էին անցնող շաբաթվա ընթացքում։

Աննա Մկրտչյանը հարց հնչեցրեց, թե գո՞հ է իշխանության ղեկավարը իր հանձնարարականներից՝ մասնավորապես մատնանշելով Արցախում ստեղծված հումանիտար աղետը, իր խոսքով ասած՝ «իշխանազավթ խմբակի» ներկայացուցիչներին հիշեցնելով իրենց մտքի գորհարները՝ «գազ չլիները գնանք ռուսից հարցնենք, սովորենք առանց գազ ապրել, Հայաստանի բնակչությունը խնդրում է և տոգորված է թուրքի հետ բարեկամություն անել»։

Ընդդիմադիր պատգամավորը նշեց, թե հանձնարարական կատարողները խճճվել են և լավ կլինի այս ամբիոնից ուղիղ հանձնարարականներ տալ, որպեսզի հստակ իմանան ինչ պետք է անեն։

Պատգամավորն իր խոսքում նշեց, որ այս դահլիճում չունեն հարցերին պատշաճ պատասխանող սուբյեկտ և նշեց, որ երբ հնչեցրած հարցերը անպատասխան են մնում և ԱԺ ամբիոնը դատարկ է մնում, Աննա Մկրտչյանի մոտ տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ-ն չունի վարչապետ։

Մանրամասները՝ տեսանյութում։