Բացել լրահոսը Փակել լրահոսը
դեղահաբեր
A A
Տնտեսություն Պաշտոնական Հասարակություն

Դեղերի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է դեղերի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները:

Ուսումնասիրությունն ընդգրկում է 2019-2020 թվականներին սրտային հիվանդությունների ժամանակ օգտագործվող վազոդիլացնող և այլ դեղամիջոցների շրջանառությունը:

Ուսումնասիրության արդյունքները մասնավորապես ցույց են տվել, որ

 Դիտարկվող ժամանակահատվածում նշված դեղամիջոցների արտադրություն ՀՀ-ում չի իրականացվել, ներմուծում իրականացնող տնտեսավարող սուբյեկտների թիվն ավելացել է՝ 22-ից կազմելով 29:

 2019 և 2020 թվականներին ուսումնասիրվող դեղամիջոցներն առավել շատ ներկրվել են Ֆրանսիայից:

 2020 թվականին 2019 թվականի համեմատ ուսումնասիրվող ապրանքային շուկաներում առավել խոշոր տնտեսավարող սուբյեկտների մասնաբաժինները նվազել են, ինչը խոսում է մրցակցային միջավայրի բարելավման մասին:

 Առանձին դեղամիջոցների վերաբերյալ վերլուծությունը ևս ցույց է տվել մրցակցային միջավայրի բարելավում:

 Որոշ դեպքերում առանձին դեղամիջոցների մանրածախ իրացման գներն աճել են, անկախ այն հանգամանքից, որ տեղի է ունեցել մեծածախ իրացման միջին գների նվազում:

 Ուսումնասիրված դեղերի ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ իրացման գները 2020 թվականին 2019 թվականի համեմատ հիմնականում աճել են:

Հանձնաժողովի եզրահանգմամբ՝ կենսականորեն բարձր նշանակություն ունեցող դեղամիջոցների մանրածախ իրացման գների նվազման տեսանկյունից դրական ազդեցություն կարող է ունենալ գնային կարգավորման քաղաքականության կիրառումը: