Բացել լրահոսը Փակել լրահոսը
evramiutyun
A A
Քաղաքականություն

Եվրոպական միությունը մտահոգ է Արցախում գազի մատակարարման նոր խափանման մասին հաղորդմամբ

ԵՄ Խոսնակի հայտարարությունը գազի մատակարարման վերաբերյալ
 
Եվրոպական միությունը մտահոգ է Ստեփանակերտ քաղաքում գազի մատակարարման նոր խափանման մասին հաղորդմամբ։
Ս․թ․ մարտի 8-ին՝ գազամատակարարման առաջին խափանումից հետո ԵՄ-ը խրախուսել էր Ադրբեջանի ակտիվ ներգրավվածությունը սույն հարցում, ինչը հանգեցրեց նորոգման աշխատանքների իրականացմանը և գազամատակարարման վերականգնմանը՝ ս․թ մարտի 19-ին։
Հրատապ անհրաժեշտություն կա անհապաղ վերականգնել գազամատակարարումը ազդակիր տեղաբնակչությանը, մասնավորապես՝ սոսկալի եղանակային պայմանների համատեքստում։ ԵՄ-ը կոչ է անում վերահսկում իրականացնող իշխանություններին թույլ տալ, որպեսզի դա տեղի ունենա։
Եվրոպական միությունը ուշադրությամբ հետևում է այս և տարածաշրջանում տեղի ունեցող այլ զարգացումներին և կշարունակի իր ներգրավվածությունը՝ հանուն հարատև խաղաղության և կայունության Հարավային Կովկասում։