Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական Հասարակություն

Զգուշացեք սառցալեզվակներից

Արցախի ԱԻ պետական ծառայությունը հորդորում է.
 
Առատ ձյան տեղումների պատճառով բնակելի շենքերի և բարձրահարկ շինությունների տանիքների եզրերին կուտակված ձյունը և սառցալեզվակները կարող են վտանգ ներկայացնել անցորդների կյանքին ու առողջությանը:
 
Ուստի հորդորում ենք՝
 
Անցանկալի երևույթներից խուսափելու համար՝ ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն և ուշադիր լինել հատկապես երեխաների ու տարեցների նկատմամբ: Հնարավորության դեպքում տեղաշարժը կատարել անվտանգ հեռավորության վրա:
Հիշեք ցանկացած անուշադրություն կարող է լուրջ հետևանքներ առաջացնել: