Բացել լրահոսը Փակել լրահոսը
այրվող մեքենա
A A
Հասարակություն

Հրկիզել են Արագածոտնի մարզի դատաբժշկական փորձագետի ավտոմեքենան․ shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննական բաժանմունքում գույքի՝ դիտավորությամբ ոչնչացում հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 21-ին, ժամը 19։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 40-ամյա Արա Դալլաքյանը ոստիկանության Աշտարակի բաժին հայտնել է, որ նույն օրը անհայտ անձը կամ անձինք հրկիզել են «Աշտարակ» բժշկական կենտրոնի բակում կայանված իրեն պատկանող Kia մակնիշի ավտոմեքենան։

Նույն օրը, ժամը 23։00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցից հրկիզման եղանակով Ա. Դալլաքյանին պատկանող ավտոմեքենան դիտավորությամբ վնասելու կասկածանքով Աշտարակի ոստիկանություն են բերման ենթարկել Շիրակի մարզի բնակիչ՝ 35-ամյա Արամ Հ-ին, ով խոստովանել է, որ ինքն է կատարել այդ արարքը՝ իր մոտ եղած ացետոնի միջոցով։ 

Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Կայքի տեղեկություններով՝ տուժող Ա. Դալլաքյանն աշխատում է Արագածոտնի մարզի դատաբժշկական փորձագետ։  Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։