Բացել լրահոսը Փակել լրահոսը
arrested
A A
Պաշտոնական Հասարակություն

Զենքի սպառնալիքով գողացել է փող և ծխախոտ (տեսանյութ)

Մարտի 21-ին, ժամը 03.42-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մի տղամարդ զենքի սպառնալիքով Մոսկովյան փողոցի խանութից գողացել է փող և ծխախոտ: Դեպքի վայր մեկած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 02.30-ի սահմաններում անհայտ անձը մոտեցել է կրպակին և ցույց տալով զենքի նմանվող առարկա՝ պահանջել է փող և ծխախոտ, ապա հափշտակելով դրանք՝ հեռացել է:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումներով պարզվել է անհայտ անձի ինքնությունը: Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 22-ին 23-ամյա երիտասարդը ներկայացել է Կենտրոնական բաժին:

Նա ներկայացվել է նախաքննական մարմնին, տվել խոստովանական ցուցմունք և ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն՝ հայտնում է Ոստիկանությունը։