Բացել լրահոսը Փակել լրահոսը
2225ca9f0dd1ba98b3e5e4b93e858441
A A
Հասարակություն

Երևանում բախվել է 9 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ թիվ 114 երթուղայինն ու 15 երթուղին տրոլեյբուսը.կան վիրավորներ

Երևանում այսօր խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 16:30-ի սահմաններում Շիրազի և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում բախվել են Nissan Tiida-ն, Hyundai-ը, Toyota Camry-ն, Opel-ը, ВАЗ 20 07-ը, թիվ 114 երթուղին սպասարկող ГАЗель-ը, Volvo բեռնատարն ու թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսը, տեղեկացնում է shamshyan.com-ը։ 

Բախման հետևանքով 3 մարդ բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Պարեկային ծառայությունը պարզում է նաև՝ տրոլեյբուսը  մասնակցություն ունեցել է վթարում, թե ոչ, քանի որ այն հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին: