Բացել լրահոսը Փակել լրահոսը
276119544_340405388105636_8248699199293805204_n
A A
Հասարակություն

Առատ ձյան հետևանքով փլուզումներ Մարտունու շրջանում

Մարտի 21-ին ժամը 15:15-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 15:00-ին Մարտունու շրջանի Սոս համայնքում, առատ ձյան հետևանքով, փլվել է նույն համայնքի բնակչին պատկանող ծածկը, որի տակ կայանված է եղել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան: Հայտնում է ԱՀ ՆԳՆ-ն։
 
Ծածկը փլվելու հետևանքով մեքենաներ են վնասվել նաև Հերհեր և Սպիտակաշեն համայնքներում։
 
Նշենք, որ շրջանի բարձր լեռնային գոտիներում փյան շերտի բարձրությունը հասնում է մինչև 1մ-ի։