Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan (8)
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը կհանդիպի Գրան Պրիի ֆավորիտի հետ

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում այսօր կմեկնարկի ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին` 3-րդ փուլը, որի ժամանակ կվիճարկվեն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երկու ուղեգիր: Մրցաշարին կրկին մասնակցում են 16 շախմատիստ, այդ թվում հայ գրոսմայստեր  Լևոն Արոնյանը:

 

Վիճակահանությամբ մեր հայրենակիցը ընդգրկվել է A խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Հիկարու Նակամուրան, Անդրեյ Եսիպենկոն և Գրիգորի Օպարինը: Մեկ փուլից հետո Լևոն Արոնյանն ունի վարկանիշային 10, իսկ ամերիկացի շախմատիստը` 13 միավոր: Հենց նրանք էլ համարվում են երկրորդ ուղեգրի հիմնական թեկնածուները, քանի որ առաջինը համարյա նվաճել է հունգարացի Ռիխարդ Ռապորտը, որն երկու փուլից հետո ունի 20 միավոր:

 

Այդ եռյակի պայքարին կարող են խառնվել նաև Լերնիեր Դոմինգեսը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը և Անիշ Գիրին, որոնք 7-ական միավոր ունեն: Սակայն վերջինները պետք է անպայման հասնեն եզրափակիչ, որպեսզի հավակնեն երկրորդ ուղեգրին:

 

Հիշեցնենք, որ շախմատիստները սկզբում խմբերում երկու շրջանով կպայքարեն առաջին տեղերի համար: Դրանք հաղթողները կմտնեն փլեյ-օֆֆ և պայքարը կշարունակեն օլիմպիական մրցակարգով: Մրցաշարի հաղթողը կստանա վարկանիշային 13, եզրափակիչում պարտվողը` 10, իսկ կիսաեզրափակիչում պարտվողները` 7-ական միավոր: Մրցաշարը կավարտվի ապրիլի 4-ին: